Շատ երկրներ արդեն ունեն օրենքներ, որոնք պահանջում են բիզնեսներից լինել մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այնուամենայնիվ, բիզնեսները երբեմն չեն կարողանում հասկանալ, որ իրենցից պահանջվում են խելամիտ հարմարեցումներ՝ իրենց ծառայություններն ու ապրանքները հաշմանդամություն ունեցող սպառողներին մատչելի դարձնելու համար: Նրանք հնարավոր է նույնիսկ չգիտեն, թե ինչպես կարելի է կատարել այս հարմարեցումներն ու շտկումները: Բիզնեսները նաև, միգուցե, չեն հասկանում, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար արվող համարեցումները իրենց կօգնեն դուրս գալ նոր շուկաներ, և այդ ամենը կարող է լինել հեշտ և ոչ թանկ:
Միացյալ Նահանգները նմանատիպ մարտահրավերների բախվեց 1990 թ.-ին, երբ առաջին անգամ ընդունեց հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքը (ADA): «Լավագույն բիզնեսի բյուրո» հիմնադրամի խորհուրդն ու «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կրթության և պաշտպանության» հիմնադրամը (DREDF) համագործակցեցին, որպեսզի ստեղծեն ութ բրոշյուրների շարք՝ բիզնեսների սեփականատերերի շրջանում տարածելու նպատակով: ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը բրոշյուրների մշակման համար տրամադրեց ֆինանսավորում և տեխնիկական աջակցություն:
«Հաշմանդամություն ունեցող անձանց և գործարար համայնքների միջև համագործակցությունը հանգեցրեց այնպիսի ռեսուրսների ստեղծմանը, ինչպիսիք են «Լավագույն բիզնեսի բյուրո»-ի կողմից ստեղծած «Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտի իրագործման Ձեր ուղեցույցը» գրքույկները: Գրքույկները գրված են հեշտ և հասկանալի լեզվով և օգնեցին փոքր բիզնեսի սեփականատերերին հասկանալ օրենքով սահմանված իրենց պարտականությունները և տեսնել, թե ինչպես է մատչելիությունը բացում նոր դռներ հաճախորդների առջև»,- Սյուզան Հենդերսոն, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կրթության և պաշտպանության հիմնադրամի գործադիր տնօրեն:
Այլ երկրներում հաշմանդամություն ունեցող անձանց և բիզնես կազմակերպությունները կարող են համագործակցության ցանկություն հայտնել՝ նմանատիպ գրքույկներ ստեղծելու նպատակով, որոնք նախատեսված կլինեն սեփական երկրի մատչելիության օրենքները բիզնեսներին բացատրելու համար: Կառավարությունը կարող է ցանկություն հայտնել տրամադրելու ֆինանսավորում՝ այս համագործակցությունն ապահովելու համար, ինչպես նաև հոգալու բիզնեսների համար բրոշյուրների տպագրման և տարածման ծախսերը: Կառավարությունը կարող է նաև աջակցել, որպեսզի բրոշյուրներն ապահովեն օրինական ճշգրիտ խորհուրդներ:
«Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտի» վերաբերյալ ԱՄՆ -ի բրյոշուրները բացատրում են բիզնեսներին՝
- Ի՞նչ է օրենքը պահանջում իրենցից կամ ի՞նչ չի պահանջում
- Օրենքի կիրարկումը ինչպե՞ս կարող է օգնել հաշմանդամություն ունեցող և չունեցող սպառողներին
- Ինչպե՞ս կարելի է կիրարկել օրենքը էժան և հեշտությամբ
Այս տպագրությունների շարքի յուրաքանչյուր բրոշյուր թիրախավորում է մասնավոր բիզնեսի տարբեր կատեգորիաներ: Այլ երկրներ կարող են որոշել, որ տարբեր կատեգորիաներ կարող են ավելի կարևոր և իմաստալից լինել իրենց տեղական համատեքստում.
- Մանրածախ խանութներ
- Մթերային խանութներ
- Պրոֆեսիոնալ գրասենյակներ
- Ռեստորաններ և բարեր
- Բժշկական գրասենյակներ
- Հանգստի սրահներ և Ֆիտնես կենտրոններ
- Ավտոմեքենաների վաճառք և սպասարկում
- Ճամփորդական և տուրիստական գործակալություններ