Ձեր գործի պաշտպանները

2014 թվականին Գյումրու քաղաքապետը հանդիպում է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպաններին:
Անկախ նրանից, թե երկիրը ժողովրդավարական է կամ սոցիալիստական, ունի միապետ, թե դաշնային հանրապետություն է, քանի դեռ կա օրենքի գերակայության որոշակի ճանաչում և իշխանության ներկայացուցիչների համակարգ, ովքեր ստեղծում և կառավարում են այդ օրենքները, կարևոր է ունենալ դաշնակիցներ այդ կառավարության ներկայացուցիչների շրջանում, ովքեր հասկանում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:
Հաշմանդամությունը կարելի է զգալ բազմաթիվ առումներով և այն չի ճանաչում ցանկացած քաղաքական կուսակցություն, ռասսա և տնտեսական դաս: Անհատը կարող է ծնվել հաշմանդամությամբ, ձեռք բերել այն դժբախտ պատահարի կամ խրոնիկ իրավիճակի պատճառով, կարող է ունենալ հաշմանդամություն ունեցող երեխա կամ ընտանիքի անդամ, կարող է հաշմանդամություն ձեռք բերել տարիքի հետ, կամ ամուսնանալ մեկի հետ, ով որևէ կերպ կապ ունի հաշմանդամության հետ: Շատ կարևոր է գտնել ազդեցիկ լիդերներ/ առաջնորդներ, ովքեր որևէ կերպ առնչվել են հաշմանդամության հետ, և վերջիններս կարող են դառնալ ձեր պաշտպանները: Դրանք այն անհատներն են, ովքեր.
- Ովքեր կունենան փորձ կամ, առնվազն, կլինեն բաց՝ սովորելու բազմատեսակ խտրականության և արգելքների մասին, որոնց բախվում են հաշմանդամություն ունեցող անձինք:
- Կկարողանան անձնապես արտահայտել հաշմանդամների իրավունքների օրենքների նպատակներն ու այդ օրենքների կարևորության պատճառները, երբ վերջիններս կխոսեն իրենց գործընկերների հետ, և կկարողանան կապ հաստատել հաշմանդամների իրավունքների այլ առաջնորդների հետ՝ կարևոր քաղաքական և սոցիալական ֆորումներում:
- Կունենան վերապատրաստված օրինական աշխատակազմ, ովքեր կարող են աջակցել օրինագծի ակտուալ զարգացմանն ու ահազանգել հաշմանդամություն ունեցող անձանց կոալիցիային հնարավորությունների և ռիսկերի վերաբերյալ՝ առաջարկված օրինագիծը օրենք դառնալու ժամանակահատվածում:
- Եթե կառավարության ներկայացուցիչը ունի հաշմանդամություն, վերջինս նույնպես օգնում է կոտրել կարծրատիպեր այն մասին, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն սահմանափակ կարողություններ և ապագա հեռանկարներ:
ԱՄՆ-ի երկու հիմնական քաղաքական կուսակցությունների քաղաքական գործիչները, ովքեր պայքարել են, որպեսզի Հաշմանդամություն Ունեցող Ամերիկացիների Ակտը դառնա օրենք, ներառել էին շաքարային դիաբետով մի մարդու, ով վետերան էր և պատերազմի ժամանակ կորցրել էր իր ձեռքը, և խուլ եղբայր ունեցող մի անձի: ԱՄՆ-ի Սպիտակ տան կարևոր աշխատակիցներից մեկը, ով ականատես էր եղել իր մոր նկատմամբ խտրականության ապահովագրական ընկերությունների կողմից, քանի որ վերջինս քաղցկեղի դեմ էր պայքարում, նպաստեց, որպեսզի 2008 թվ.-ին նախագահ Օբամայի կողմից ընդունած Մատչելի Խնամքի Ակտը պահանջի մասնավոր ապահովագրական ընկերություններին վաճառել առողջապահական ապահովագրություն մարդկանց նախապայմաններով (նախկինում առողջապահությունը ԱՄՆ –ում բացառում էր նախապայմանները):