Ինչի՞ մասին է 508 բաժինը
Բաժին 508-ը 1973 թվականին ԱՄՆ կառավարության կողմից ընդունած «Աշխատուժի Վերականգնողական Ակտ» օրենքի բարեփոխում է, որը ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը ստորագրել է որպես օրենք 1998 թվականին: Բաժին 508-ը պահանջում է, որ ԱՄՆ-ի Դաշնային ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐն ՈՒ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ստեղծեն, ձեռք բերեն, պահպանեն կամ օգտագործեն միայն այնպիսի էլեկտրոնային և տեղեկատվական տեխնոլոգիաներ ( " EIT "), որոնք մատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար, եթե այն չի հանդիսանում «անհարկի/ավելորդ բեռ» բաժնի կամ գործակալության համար: Մատչելի էլեկտրոնային և տեղեկատվական տեխնոլոգիաների մասին այս պահանջը ներառում է կայքի բովանդակությունը: Այն նաև վերաբերում է ինչպես ԱՄՆ դաշնային աշխատակիցներին, ովքեր պետք է իրենց հաշմանդամություն չունեցող գործընկերների հետ ունենան տեղեկատվությունից օգտվելու միևնույն հասանելություն, այնպես էլ ԱՄՆ դաշնային դեպարտամենտից կամ գործակալությունից տեղեկատվություն կամ ծառայություններ փնտրող հանրությանը:
Օրենքը պահանջում էր, որ Ճարտարապետական և Տրանսպորտային Խոչընդոտների Համապատասխանության Խորհուրդը (ԱՄՆ-ում սովորաբար նշվում է որպես «Մատչելիության Խորհուրդ») խորհրդակցի ԱՄՆ դաշնային տարբեր խոշոր գործակալությունների և վարչությունների հետ և սահմանի կոնկրետ, մատչելիության չափանիշներ՝ 1998 թվականին ընդունված Վերականգնողական Ակտի Բարեփոխումների ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 8 ամիս ժամանակահատվածում: Այդ չափանիշները պարտադիր են ԱՄՆ դաշնային գերատեսչությունների և գործակալությունների համար: Բաժին 508-ը ուղղակիորեն չի վերաբերում մասնավոր հատվածի էլեկտրոնային և տեղեկատվական տեխնոլոգիաներին, նույնիսկ ոչ այն մասնավոր հատվածին և անձանց, որոնք ստանում են ԱՄՆ դաշնային ֆինանսավորում կամ ֆինանսական օգնություն: Այնուամենայնիվ, Բաժին 508-ը դեռևս զգալի շարունակական ազդեցություն ունի իրականացվող դաշնային ծրագրերի և միջոցառումների վրա երկու ձևով՝
-
ԱՄՆ դաշնային կառավարությունն է էլեկտրոնային և տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական գնորդը և այն պարտավոր է ձեռք բերել մատչելի համակարգեր, որն իր հերթին ազդում է մասնավոր ընկերությունների վրա, որոնք նախագծում և վաճառում են էլեկտրոնային և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգեր:
-
ԱՄՆ բոլոր նահանգային կառավարությունները ֆինանսավորում են ստանում 1998 թվականին ընդունված «Աջակցող Տեխնոլոգիաների Ակտի» համապատասխան, և նախքան ԱՄՆ դաշնային ֆինանսավորում ստանալը պետք է ստորագրեն ԱՄՆ դաշնային հավաստագիր, որ նահանգն ամբողջությամբ կիրականացնի Բաժին 508-ը: Մի շարք նահանգներ պարզապես գնացել են առաջ և ուժի մեջ են դրել նահանգային օրենք, որը նահանգային մարմինների և գերատեսչությունների համար արտացոլում է Բաժին 508-ը:
Դաշնային աշխատակիցներն ու համայնքի ներկայացուցիչները, ովքեր ունեն հաշմանդամություն , կարող են կիրարկել Բաժին 508-ը երեք տարբերակով՝
-
Անհատը կարող է վարչական բողոք ներկայացնել դաշնային գործակալությանը կամ բաժնին, որը, ինչպես ենթադրվում է, իրավասու է Բաժին 508-ի խախտման համար:
-
Անհատը կարող է պաշտոնական բողոք ներկայացնել ԱՄՆ Արդարադատության Դեպարտամենտի Քաղաքացիական Իրավունքների գրասենյակ:
-
Եվ վերջապես, անհատը կարող է մասնավոր հայցով դիմել դաշնային շրջանային դատարան: 2001 թվականից ի վեր, յուրաքանչյուր երկու տարին մեկ, ԱՄՆ գլխավոր դատախազը պարտավոր է զեկուցել թե՛ նախագահին և թե՛ Կոնգրեսին՝ հաշմանդամություն ունեցող անձանց էլեկտրոնային և տեղեկատվական տեխնոլոգիաների մատչելիության վիճակի մասին, և համառոտ ներկայացնել, թե ինչ լուծում են ստացել ԱՄՆ դաշնային գերատեսչություններին և գործակալություններին ուղղված Բաժին 508-ի բողոքները:
Բաժին 508-ի մասին ավելի շատ տեղեկատվություն ստանալու ռեսուրսներ
508 բաժնի ամբողջական տեքստը
Մատչելիության Խորհուրդն ավարտել է իր աշխատանքներն ու 2000 թվականի դեկտեմբերի 21-ին հրապարակել է էլեկտրոնային և տեղեկատվական տեխնոլոգիաների չափանիշներ: Ներբեռնման համար հասանելի է ստորև և Մատչելիության Խորհրդի առցանց կայքէջում այստեղ:
Ակնարկ 1973 թվականին ընդունված «Վերականգնողական Ակտի» վերաբերյալ
Վեբ Մատչելիությունը Մտքում (WebAIM) կայքէջը տրամադրում է ակնարկ 1973 թվականին ընդունված «Վերականգնողական Ակտի» 504 և 508 բաժինների վերաբերյալ այստեղ:
508 բաժնի համապատասխանության ստուգում
Օգտատերերը կարող են այցելել այս հղումով, որպեսզի պարզեն, թե ով է պատասխանատու Բաժին 508-ի համար և ինչ պետք է նրանք անեն, որպեսզի համապատասխանեն այդ բաժնի պահանջներին:
Բաժին 508-ի մատչելիության ստուգաթերթեր
ԱՄՆ պետդեպարտամենտի Առողջապահության և սոցիալական ծառայությունների բաժինը առաջարկում է ստուգաթերթեր այս հղումով, որոնք կարող են օգնել համոզվելու, որ տարբեր տեսակի էլեկտրոնային փաստաթղթեր համապատասխանում են Բաժին 508-ի մատչելիության պահանջներին:
Վեբ Մատչելիության ուսումնական ձեռնարկ
Այս կայքը տրամադրում է ուսումնական ձեռնարկ, որը կարող է օգնել մարդկանց տեղեկություններ ստանալ մատչելի կայքեր ստեղծելու վերաբերյալ: Այն ապահովում է ակնարկ Բաժին 508-ի պահանջների վերաբերյալ և տրամադրում է մի շարք ուսումնական նյութեր, որոնք կարող են օգնել մարդկանց տեղեկանալ, թե ինչպես պետք է ստեղծել պատկերներ, աուդիո մեդիա, աղյուսակներ, բլանկեր և այլ վեբ տարրեր, որոնք մատչելի են հաշմանդամություն ունեցող օգտատերերի համար:
Մատչելիություն: Իրականացրեք Ձեր Առցանց Դասընթացը Բաժին 508-ին համապատասխան
Մոնարք Մեդիան տրամադրում է ուղեցույց այն մասին, թե ինչպես կարելի է իրականացնել առցանց դասընթացային ծրագիր, որը մատչելի է հաշմանդամություն ունեցող օգտատերերին: