«Կանայք մարտահրավեր նետեցին մարտահրավերին» / Women Challenged to Challenge (WCC) կազմակերպությունը հետազոտությունների և տեղեկատվության փոխանակման միջոցով բարձրացրեց ծառայություններ մատուցող ընկերությունների և դատական համակարգի ներկայացուցիչների գիտելիքները գենդերային բռնության վերաբերյալ: Այս նախաձեռնության արդյունքում ստեղծվեց նոր կոալիցիա, որը ջատագովում էր պետական կառույցների հետ, և «Կանայք մարտահրավեր նետեցին մարտահրավերին» (Women Challenged to Challenge) կազմակերպության զեկույցի մեջ նշվում էր Քենիայի ութ տարածաշրջաններում հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնության չափը։
Մեզ հաջողվեց ջատագովել հաշմանդամություն ունեցող կանանց արդարադատության մատչելիության համար՝ օգտագործելով բազմաբնույթ ոլորտային մոտեցումներ, որում նախաձեռնության մեջ ներգրավվելու համար հրավիրված էին համայնքի հիմնական շահագրգիռ կողմերը: Այս մարդիկ կառավարության ներկայացուցիչներ են, հասարակական կարծիք ձևավորողներ և առաջնորդներ, կրոնական առաջնորդներ, ոստիկանության ներկայացուցիչներ, դատական մարմիններ, բուժքույրեր, ծնողներ և հաշմանդամություն ունեցող անձինք: Մենք հաշմանդամություն ունեցող կանանց և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար կազմակերպեցինք բազմաթիվ իրավաբանական կլինիկաների հանդիպումներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմների վերաբերյալ համայնքին կրթելու նպատակով: Մենք նաև կապ հաստատեցինք հաշմանդամություն ունեցող կանանց և իրավաբան-փորձագետների միջև`քննարկելու գենդերային բռնության ընթացիկ դեպքերը: Մենք տարածեցինք զեկույց, որը մենք կազմեցինք ութ տարածաշրջաններում հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ գենդերային բռնության վերաբերյալ և ուսուցանեցինք տարբեր ծառայություններ մատուցողներին, դպրոցի ուսուցիչներին, համայնքային ղեկավարներին, լրագրողներին և այլ անձանց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ՝ նպատակ ունենալով հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների կողմից բարձրացնել արդարադատության մատչելիությունը։ Մի տարածաշրջանում մենք ուսուցանեցինք առաջնային հաղորդակցության Քենիական ժեստեր 28 ծառայություն մատուցողների՝ համայնքի հետ հաղորդակցվելու համար: Մենք իրազեկեցինք մի շարք դատավորների և դատախազների՝ հնարավորություն տալով հասկանալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին, քանի որ նրանք բախվում են չարաշահումների դեպքերի` արդարության հասնելու համար:
Իրավունքներ Հիմա (RightsNow!) ծրագրի շրջանակներում կազմակերպված «Արդյունավետ շահերի պաշտպանություն» թեմայով վերապատրաստման դասընթացին իմ մասնակցությունն օգնեց բարելավելու ջատագովության իմ հմտություններն ու մեթոդները: Ես տեղեկացա, որ կարևոր է նախապես պարտաստվել և հայտնաբերել հիմնական թիրախներին ու դաշնակիցներին։ Գենդերային բռնությունը չի կարող վերացվել միակողմանի մոտեցմամբ / մեթոդով: Միևնույն գաղափարը կիսող մարդկանց կամ կազմակերպությունների հետ համախմբվելն ու կոալիցիա կազմելը կարևոր նշանակություն ունի մեր ազդեցությունն ուժեղացման համար:
2001 թվականից ի վեր «Կանայք մարտահրավեր նետեցին մարտահրավերին» / Women Challenged to Challenge (WCC) կազմակերպությունը հավաքական ձայնով հանդես եկավ Քենիայի հաշմանդամություն ունեցող կանանց կյանքին վերաբերող հարցերի շուրջ: Այս կազմակերպության միջոցով հաշմանդամություն ունեցող կանայք կարող են միաձայն լոբբիստական գործունեություն ծավալել և ջատագովել ինքնազարգացման հարցերի շուրջ։ WCC-ն հաշմանդամությունը դիտարկում է մարդու իրավունքների տեսանկյունից՝ բացահայտելով հաշմանդամություն ունեցող կանանց առջև ծառացած խոչընդոտները և սահմանափակումները որպես բարեփոխումների կենտրոն:
Դուք կարող եք մուտք գործել «Կանայք մարտահրավեր նետեցին մարտահրավերին» / Women Challenged to Challenge (WCC) կազմակերպության կայքէջ այստեղ՝ https://womenchallenged.wordpress.com/about/