Մենք տրամադրում ենք տեղեկատվություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կիրարկման վերաբերյալ:
Կարիք
Համաշխարհային մասշտաբով՝ հաշմանդամություն ունեցող անձինք կարևոր դեր ունեն ուժեղ համայնքների աճի և զարգացման գործում: Սակայն, հաշմանդամություն ունեցող անձինք շատ հաճախ չեն կարող ներդրում ունենալ իրենց համայնքներում: Խտրականությունն ու անմատչելիությունը շարունակում են պահպանվել՝ չնայած հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական իրավունքները պաշտպանող օրենքներին և քաղաքականությանը՝ արդյունավետ կերպով կիրարկման, վերահսկման և կիրառման բացակայության պատճառով:
GlobalDisabilityRightsNow.org-ը հանդիսանում է համապարփակ ռեսուրս կենտրոն, որը տրամադրում է տեղեկատվություն, գործիքներ և լավագույն փորձ՝ իրականացնելու և կիրառելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանող օրենքներ և քաղաքականություն:
Ինչ ենք մենք առաջարկում
Այս կայքն առաջարկում է ԱՄՆ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների շարժման և Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին ակտի (ADA), ինչպես նաև «Իրավունքներ Հիմա» ծրագրի մեջ ընդգրկված երկրների և այլ տարածաշրջանների հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող ակտիվիստների փորձը:
• Գործնական գործիքներ
• Իրավական վերլուծություն
• Դեպքերի ուսումնասիրություններ և ռազմավարություն
• Հաշմանդամների իրավունքների օրենսդրության սկզբունքներ
• Տեղեկատվական և ուղղորդման ծառայություն
Մենք տրամադրում ենք տեղեկատվություն, որը հարմարեցված է կառավարություններին, քաղաքացիական հասարակությանն ու հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություններին (հաշմանդամահեն ՀԿ-ներին). Օրինակ,
• Հաշմանդամահեն ՀԿ-ները կարող են տեղեկատվություններ, գաղափարներ ու ռազմավարություններ ձեռք բերել, որպեսզի կարողանան արդյունավետ կերպով համագործակցել հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող օրենքները կիրարկող քաղաքացիական հասարակության դերակատարների, քաղաքական գործիչների և պաշտոնյաների հետ:
• Քաղաքացիական հասարակութունն ու կառավարության շահագրգիռ կողմերը կարող են ձեռք բերել ճշգրիտ տեղեկատվություն՝ հաշմանդամների օրենսդրության և քաղաքականության կիրարկման վերաբերյալ, ինչպես նաև արդյունավետ ռազմավարություններ, որոնք թույլ կտան իրագործել, վերահսկել և կիրառել ազգային և տեղական օրենքները, ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան:
Որոշ ռեսուրսներ մշակված են հատուկ RightsNow! (Իրավունքներ Հիմա) ծրագրի թիրախային երկրների (Հայաստան, Գվատեմալա, Քենիա, Մեքսիկա, Պերու, և Վիետնամ) համար, սակայն շատ սկզբունքներ, հասկացություններ, գործիքներ և ռեսուրսներ կարող են կիրառելի լինել ցանկացած լսարանի, համայնքի կամ երկրի համար: Բովանդակության մեծ մասը տրամադրվում է անգլերենով, սակայն որոշ ռեսուրսներ հասանելի են նաև հայերենով, իսպաներենով, վիետնամերենով, ժեստերի լեզվով և պարզեցված տեքստային տարբերակով:
Թեև մենք ամեն հնարավոր ջանք գործադրում ենք, որպեսզի կիսենք հասանելի ռեսուրսները այս կայքում, խնդրում ենք նկատի ունեցեք, որ արտաքին աղբյուրներից որոշ հղումներ և փաստաթղթեր չեն կարող լինել մատչելի: Մենք առաջարկում ենք, որ դուք դիմեք փաստաթուղթը տրամադրողին և խնդրեք, որ այն ձեզ տրամադրեն մատչելի ձևաչափով: Մեր թիմի կողմից տրամադրված ցանկացած նյութ կլինի մատչելի և հասանելի՝ այլընտրանքային ձևաչափերով:
Թեմատիկ Ոլորտներ
Մեր կայքն առաջարկում է տեղեկատվություն ինը հիմնական դասակարգումներով:
1. Ապաինստիտուցիոնալացում
2. Կրթություն
3. Զբաղվածություն / աշխատանք
4. Գենդերային բռնության կանխարգելում
5. Բնիկ հաշմանդամություն ունեցող անձինք
6. Տեղեկատվական տեխնոլոգիաներ
7. Ենթակառուցվածային և շրջակա միջավայրի ֆիզիկական մատչելիություն
8. Օրենք և քաղաքականություն
9. Հաշմանդամություն ունեցող կանայք
Իրավունքներ Հիմա ծրագիր
GlobalDisabilityRightsNow.org կայքը կառավարվում է Մոբիլիթի Ինթերնեշնլ ԱՄՆ (MIUSA) կազմակերպության RightsNow! (Իրավունքներ Հիմա) ծրագրի միջոցով, ուժեղ համայնքների՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պարտադրման ծրագրի միջոցով և RightsNow! (Իրավունքներ Հիմա) ԱՄՆԿոնսորցիումի հետ համագործակցությամբ:
RightsNow! (Իրավունքներ Հիմա) ծրագիրը տրամադրում է տեխնիկական աջակցություն ծրագրի չորս երկրների քաղաքացիական հասարակությանն ու կառավարություններին՝ Հայաստան, Գվատեմալա, Քենիա, Մեքսիկա, Պերու, և Վիետնամ: Տեղեկացեք ավելին RightsNow! (Իրավունքներ Հիմա) ծրագրի մասին MIUSA –ի կայքում:
Consortium Partners

Մոբիլիթի Ինթերնեշնլ ԱՄՆ (MIUSA)
MIUSA-ն հաշմանդամահեն կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1981 թվականին: Կազմակերպության առաքելությունն է համաշխարհային մասշտաբով խթանել առաջնորդությունն ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները: Իրականացնելով նորարարական ծրագրեր՝ MIUSA-ն կառուցում է կամուրջներ, որպեսզի ստեղծի նոր դարաշրջան, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդիկ համաշխարհային հանրության մեջ կունենան իրենց օրինական տեղը: MIUSA-ն առաջատար գործընկեր է և ղեկավարում է «Իրավունքներ Հիմա» (RightsNow!) ծրագիրը: Կայք` www.miusa.org

Հաշմանդամություն Ունեցող Անձանց Իրավունքների Կրթության և Պաշտպանության Հիմնադրամը (DREDF)
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կրթության և պաշտպանության հիմնադրամը (DREDF) առաջատար Ամերիկյան քաղաքացիական իրավունքների օրենսդրության և քաղաքականության կենտրոն է, որը ղեկավարվում է հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների կողմից: DREDF-ը հիմնադրվել է 1979 թվ.-ին և աշխատում է ստեղծել մի աշխարհ, որտեղ ներդրումները, ներուժը և հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը չեն որոշվում հաշմանդամության առկայությամբ: Կայք՝ www.dredf.org

Ընտրական Համակարգերի Միջազգային Հիմնադրամ (IFES)
Ընտրական Համակարգերի Միջազգային Հիմնադրամ-ը (IFES) ժողովրդավարության զարգացման և արդյունավետ կառավարման համաշխարհային առաջատար է, և աջակցում է բոլոր քաղաքացիներին, որպեսզի վերջիններս ազատ մասնակցեն ընտրական գործընթացներին: 1998 թվ.-ից IFES-ն աշխատում է ներառել հաշմանդամություն ունեցող անձանց իր գործընթացում, և նպաստել է www.ElectionAccess.org կայքի ստեղծմանը, որը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և քաղաքական կյանքի մասնակցության վերաբերյալ ազգային առցանց տեղեկատվական կենտրոն է: Կայք՝ www.ifes.org.

Հաշմանդամություն Ունեցող Անձանց Հարցերով Զբաղվող ԱՄՆ Միջազգային Խորհուրդ (USICD)
USICD-ին հաշմանդամահեն կազմակերպություն է, որը զբաղվում է շահերի պաշտպանությամբ և ջանում է համաշխարհային մասշտաբով խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները: Բազում նախագծերի և ծրագրերի միջոցով՝ USICD-ին նպաստում է, որ հաշմանդամության հետ կապված հարցերը ներառվեն ԱՄՆ արտաքին քաղաքականության և միջազգային զարգացման գործակալության աշխատանքներում, և հնարավորություններ է ընձեռում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող տեղական կազմակերպություններին՝ համագործակցել իրենց միջազգային գործընկերների հետ: Կայք՝ www.usicd.org